14 ծայրահեղականներ մահապատժի են դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եգիպտոսի դատարանն այսօր 14 ծայրահեղականների դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, ևս 4 հոգու՝ ցմահ ազատազրկման՝ Սինայի թերակղզում 2011թ. զինվորականների և ոստիկանների վրա հարձակում գործելու համար: Ծայրահեղական “Թաուհին ու ալ-ջիհադ” խմբավորման անդամները մեղադրվում են անցյալ տարվա ամռանը Սինայի թերակղզում Եգիպտոսի իրավապահ մարմինների 3 աշխատակիցների, բանակի 1 սպայի և 1 խաղաղ բնակչի սպանության մեջ:  14 ծայրահեղականներից 8-ի դատավճիռը կայացվել է հեռակա:




Լրահոս