ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը, ՀՀ կառավարության որոշմամբ, օրերս աճուրդի կդրվի: «Ժողովուրդ»-ի նախնական տվյալներով՝ կենտրոնի հավանական գնորդների թվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, որի հետ բաժնետեր կլինի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Գնորդների շարքում է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նախատեսում է հիվանդանոցը գնելուց հետո նվիրել աղջկան՝ եվրոպական սարքավորումներով հագեցած կենտրոն դարձնելու նպատակով: Սակայն բոլոր հավանական գնորդներն առայժմ հերքում են բժշկական կենտրոնի վաճառքի հնարավորության լուրը: Հերքեցին նաեւ «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ից:




Լրահոս