Մեկ օրինակով ստեղծված ավտոմեքենաները միայն ավտոշոուների ընթացքում ցուցադրելու համար չեն: Հաճախ հարուստ մարդիկ պատվիրում են հայտնի մոդելների էքսկլյուզիվ տարբերակները, կամ էլ հենց ավտոարտադրողներն են ներկայացնում այդպիսի մոդելներ:
Maybach Exelero
Նշված մոդելը աշխարհի ամենաշքեղ և թանկարժեք սուպեր-մեքենաներից է: Maybach 57 լիմուզինի բազայի վրա ստեղծված սպորտկուպեն ստեղծվել էր անիվ արտադրող Fulda գերմանական ընկերության հետ, որը նախատեսված էր մինչև 370կմ/ժ արագությամբ երթևեկելու համար: 2011 թ-ին ավտոմեքենան գնվել էր 8 մլն դոլարով ամերիկացի ռեփեր Բրայան Ուիլյամսոնի կողմից, ով հանդես էր գալիս Birdman կեղծանվամբ:
Իսկ մեկ տարի անց Daimler-ը հայտարարեց այն մասին, որ լիկվիդացնում է Maybach ապրանքանիշը, որը վերջին մի քանի տարիներին կոնցերնին բերում էր մի վնասներ:
Ferrari F12 Berlinetta TRS
Այս ավտոմեքենան ստեղծվել է այցելուի պատվերով, ում անունը չի հրապարակվել: Պատվիրատուն Ferrari-ին խնդրել է ստեղծել F12 Berlinetta կուպեի յուրահատուկ, բաց տարբերակը: Ոչ պաշտոնական տվյալներով, այս մեքենայի արժեքը կազմել է 4.2 մլն դոլար:
McLaren X-1
Այս մոդելը պատրաստված է Special Operations սեկտորի ինժեներների կողմից Մերձավոր Արևելքի գաղտնի գնորդի կողմից: Գնորդի բոլոր ցանկություններն արժեցել են 7 մլն դոլար:
Porsche 911 Panamericana
Ավտոմեքենան Porsche ընկերության տնօրեն Ֆերի Պորշեին ծննդոյան որպես նվեր տրվել է 1989 թ-ին: Հատկանշական է, որ դիզայնի վրա աշխատել է Հարմ Լագայը. նա մի քանի տարի անց աշխարհին նվիրեց լեգենդար Porsche Boxster:
Ford GT90
1995 թ-ին Դետրոիտի ավտոսրահում ցուցադրված մեքենան ներկայացվել էր որպես «ամենահզոր սուպե-մեքենան աշխարհում»: Այն ուներ 720 ձիաուժ, իսկ GT90-ի հայտարարված արագությունը կազմում էր 407 կմ/ժ: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև Bugatti Veyron-ը, որը հայտնվեց «Ֆորդ»-ի կոնցեպտից 10 տարի անց:
Rolls-Royce Hyperion
Այս էքսկլյուզիվ մեքենան պատվիրել է կոլեկցիոներ Ռոլանդ Հոլլը: Rolls-Royce Hyperion ստեղծվել է 2008 թ-ին և իրենից ներկայացնում է կաբրիոլետ, որը ստեղծման համար ոգեշնչել է 1930-ականների Rollers-ը: Դիզայնով զբաղվել է Pinifarina-ն:
Cadillac Cien
Պատրսատվել է ընկերության 100 ամյակի առթիվ: Cien հագեցած էր այդ պահի համար ամենավերջին տեխնոլոգիաներով: Մեքենան ուներ OnStar արբանյակային կապի միջոց, ձայնային կառավարման Communiport համակարգ, կայանման օգնական, գիշերային տեսանելիության համակարգ, որը կարող էր ներկայացնել ճանապարհը դիմային ապակու վրա: Այդ ամենը, սակայն, ավոտմեքենային պետք չեն գալիս. այն կանգնած է ընկերության թանգարանում:
BMW Gran Coupe Pininfarina Lusso
Անվանումից դժվար չէ կռահել` կոնկրետ ինչ ընկերություններ են մասնակցել այս ավտոմեքենայի ստեղծմանը: Չորստեղանոց կուպեն ժամանակակից էլեգանտության խորհրդանիշ է: Այն պատված է թանկարժեք կաշվով:
Peugeot Onyx
Օրիգինալ ֆրանսիացիները ստեղծել են սուպեր-մեքենա «քարե» անվամբ` այսպիսի աշխատանքի համար արտասովոր նյութերից: Բացի արդեն սովորական դարձած կարբոնից (ածխածին)` Peugeot Onyx-ի ստեղծման համար օգտագործվել են նաև պղինձ, քեչա և թուղթ: Ֆրանսիացիները միանգամից հայտարարել են, որ Onyx-ը սերիական արտադրության չի դրվելու, սակայն հասկացնել են տվել, թե ապագայում ինչ ոճական ուղղության են պատրաստվում հետևել: Մասնավորապես, Peugeot-ի գլխավոր դիզայներ Ժիլ Վիդալը նշեց, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ 308 և 3008 մոդելների հաջորդ սերնդի առաջնամասը:
ВАЗ Рапан
Այն առաջին հայեցակարգային ռուսական էլեկտրոմոբիլն է, որը ներկայացվել է փարիզյան ավտոսրահում: Արտադրվել է 1998 թ-ին` մեկ օրինակով, և ցավոք, չի ստացել անգամ փոքր սերիական շարունակություն:
ЗИС-Спорт
Այն ստեղծվել է 1939 թ-ին` նույնպես մեկ օրինակով: 6 լիտրանոց շարժիչը` 141 ձիաուժով, թույլ էր տալիս զարգացնել մինչև 162 կմ/ժ արագություն: Ավտոմեքենան ստացել էր Ստալինի և Կագանովիչի համաձայնությունը, սակայն պատերազմից հետո ЗИС-Спорт-ի միակ օրինակն անհետ կորչեց:
Dartz PROMBRON AS1936 Monaco Red Diamond Edition
Ավտոմեքենան պատրաստվել էր պատվերով Լատվիայում` Hammer բազայի վրա, և ունի էքսկլյուզիվ սալոնի գույն: Այն գնվել է 1.6 մլն դոլարով և դա ամենաբարձր գինն է, որ վճարվել է ամենագնացի համար: Մեքենան զարգացնում է մինչև 312 կմ/ժ արագություն, իսկ 100 կմ/ժ արագության հասնում է 5.2 վայրկյանում: Ունի 6 լիտրանոց շարժիչ` 552 ձիաուժով:
Mercedes-Benz GWA 300 SLC
Արևելյան Եվրոպայից հարուստ մի մարդ որոշել էր ինքն իրեն նվեր անել էքսկլյուզիվ մեքենայի միջոցով։ Իր երազանքի իրականացումը նա վստահել էր Mercedes կոնցերնին։ Գաղափարը կայանում էր նրանում, որ Mercedes-Benz 300 SC 1955-ից, որից արտադրվել էր 100 օրինակ, ստանալ ստեղծել ժամանակակից ռոդստեր SLS AMG-ի բազայի վրա։
Արդյունքում ստացվեղ հզոր մեքենա՝ Gullwing Americ, որի արժեքը գաղտնի էպահվում։ Mercedes-Benz GWA 300 SLC-ն ունի V8՝ 571 ձիաուժով, առավելագույն արագությունը հասնում է 315 կմ/ժ-ի, 100 կմ/ժ արագության հասնում է 3.8 վայրկյանում։ Որքանով է փոխվել ռոդստերի դիզայնը, դատեք ինքներդ։
Sbarro GT1
Sbarro GT1-ն հանդիսանում է իր տեսակի մեջ եզակի։ Այն ստեղծվել էր 1998 թ-ին Լե Մանի մրցաշարում Mercedes-ի տոնած հաղթանակի կապակցությամբ։ Ավտոմեքենան ունի 7.4 լիտրանոց V8 շարժիչ՝ 450 ձիաուժ հզորությամբ։ Այժմ կարող է թվալ, թե դա այդքան էլ մեծ չէ այդպիսի շարժիչի համար, սակայն այդ ժամանակ դա համարվում էր մեծ արդյունք։ Շարժիչը տեղադրված է ետնամասում։
Lamborghini Egoista
Lamborghini-ն 2013թ-ին՝ իր 50 ամյակին, ներկայացրեց սուպեր-մեքենա Lamborghini Egoista-ն։ Նրա առանձնահատկությունն այն է, որ մեքենայի սրահը, իսկ ավելի ճիշտ «օդաչուի կաբինան» նախատեսված է միայն մեկ հոգու համար։ Արտաքինից մեքենան իր մեջ պարունակում է ռազմական ավիացիայի տարրեր։ Այն ունի V10 շարժիչ։ Մեքենան ստեղծելիս օգտագործվել է ածխածին, ինչի շնորհիվ մեքենայի քաշը կազմում է մոտ մեկ տոննա։