ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդիկ արտագաղթում են իներցիայով»:

Խոսրով Հարությունյան slaq.am

Մարդն իներցիայով առավելագույնը սենյակից սենյակ կարող է գնալ: Ընդ որում իներցիան կարող է գործել միայն բնակարանում: Անծանոթ ու օտար տարածքում քաղաքացին երբեք իներցիայով չի տեղաշարժվի: Ֆիզիկայի օրենքն էլ իներցիայի համար բավական կարճ տարածություն է նախատեսում եւ ոչ թե հազարավոր կիլոմետրեր: Ու հաստատ մարդիկ իներցիայով Ռուսաստան, Եվրոպա կամ օվկիանոսից այն կողմ չեն հասնի: Բացի այդ, արտագաղթն այն երեւույթներից է, որին դիմելուց առաջ հատկապես հայ մարդիկ երկար են ծանրութեթեւ անում եւ հայրենիքը լքում ոչ թե իներցիայով, այլ մեծ դժվարությամբ: 




Լրահոս