«Ես ենթադրում եմ, որ այդ երթի ամբողջ նպատակը պետք է լիներ պահանջատիրությունը և «Հիշում եմ, պահանջում եմ» խորհուրդը պետք է լիներ»,-Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ական 3000 կանանց այցին Ծիծեռնակաբերդ, ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան » դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
«Սպասում էի, որ այդ մեսիջը ես ստանայի նկարներից, բայց, ցավոք, ես չստացա: Եթե ինչ-որ տեղ իրենք թղթի վրա գրել են այդ բաները, շատ լավ է, բայց էկրանից այն կողմ եղած մարդիկ չտեսան: Այդ պատճառով ճիշտ կլիներ, որ այդ պահանջատիրությունը երևար պաստառների ձևով, և իրենք համապատասխան տրամադրությամբ այդ պաստառները կրեին և գնային», – նշեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե ում բացթողումն է դա, և ով պետք է համապատասխան զգուշացումն աներ, Բախշյանը նշեց. «Ի՞նչ զգուշացնելու բան է, մարդիկ գնում են Ծիծեռնակաբերդ` հատուկ պահանջատիրական երթի, իրենց բան պե՞տք է զգուշացնեին: Իրենք են ամբողջ երկրին զգուշացնում անհարկի»: