Այս կիրակի Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 318 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով այս ընտրական գործընթացը ևս կարելի է համարել ավարտված:
Մինչ այս` սեպտեմբերի 9-ին էլ Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի 481 համայնքներում էին ՏԻՄ ընտրություններ անցկացվել: Նշված երկու օրերին հանրապետության 914 համայնքներից 799-ում կամ մոտ 90 տոկոսում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Այս համայնքների 641-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ:
Մասնավորապես, ըստ անցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների, Հայաստանի 641 համայնքներից 404-ում կամ 64 տոկոսում համայնքի ղեկավարները ՀՀԿ-ական են, 55-ում կամ 9 տոկոսումև ԲՀԿ-ական, 31-ում կամ 5 տոկոսումև ՀՅԴ- ական, 12-ում կամ 2 տոկոսումև ՕԵԿ-ական:
Անցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի մեկ կամ երկու թեկնածու են ունեցել նաև “Ժառանգությունը”, ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՌԱԿ-ը ՄԻԱԿ-ը, ԺԱԿ-ը, ՀԿԿ-ն և “Ժողովրդավարական Հայրենիքը”: Նրանցից հաջողություն է ունեցել միայն ԱԻՄ-ը որի միակ թեկնածունև Տավուշի մարզի Նավուր համայնքի գործող ղեկավար Արամ Նիգոյանը, պահպանել է իր պաշտոնը:
Ի դեպ, հավում է “ՀԺ”-ն, կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում աննախադեպ փաստ է արձանագրվել, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը զրո ձայն է ստացել: Սա նշանակում է, որ անգամ տվյալ թեկնածուն իր օգտին չի քվեարկել կամ նրա լրացրած քվեաթերթիկն անվավեր է համարվել: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայնև համայնքի ղեկավարի թեկնածու կարող են գրանցվել միայն տվյալ համայնքում վեց ամսից ավելի հաշվառված քաղաքացիները: Դեպքն արձանագրվել է Արագածոտնի մարզի Միրաք համայնքում: Իսկ այս արտառոց դեպքի “զոհը” Միրաքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Մարտիրոսյանն է եղել: Նրա միակ մրցակիցըև անկուսակցական Ալիկ Նամոյանը, 39 քվեով դարձել է Միրաքի գյուղապետ: