Հոլիվուդյան դերասանուհի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում Անկարայում բժիշկների հետ գաղտնի քննարկել է լյարդի փոխպատվաստումը,-գրում է հայտնում է Голос России-ն։
Թուրքիայի հարավ-արևելքում սիրիական փախստականներին այցելելուց հետո Ջոլին հանդիպել է երկրի նախագահին և մի շարք նախարարների։ Ջոլին հանդիպել է նաև հանրահայտ թուրք վիրաբույժ Յաման Թոքաթի հետ, որին փոխանցել է իր հետազոտությունների արդյունքները, հարցնելով, թե ինչպես կարող է բուժվել հիվանդությունից։ Ջոլիին հավաստիացրել են, որ նրան անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում։