Հենց նոր ՎՏԲ բանկի կենտրոնական գրասենյակի մոտ մեկնարկեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի ակցիան։ Ակցիայի նպատակն է՝ “Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի” ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ՎՏԲ բանկի կողմից աջակցվող բնապահպանական տեսանկյունից աղետաբեր հանքարդյունաբերական գործընթացին: Բացի այդ՝ այսօրվանից ՎՏԲ-ն քննարկումններ է սկսում “Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի” հետ հետագա համագործակցության համար։ Այդ քննարկումնները տեղի են ունենալու Մարիոթ հյուրանոցում, ուստի ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի Մարիոթ հյուրանոցի մոտ։ “Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի” ներկայացուցիչներին կներկայացվեն բողոքարարների պահանջները, խնդրելով, որ համագործակցություն չլինի հանքարդյունաբերությանը աջակցող բանկի հետ։
Բողոքի ակցիա ՎՏԲ բանկի մոտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ