Վարչապետի հանձնարարականով կվերանորոգվեն մշակութային օջախներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի եւ Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ստանալով իրավիճակի մանրամասն նկարագրությունը, վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման եւ այլ անհրաժեշտ աշխատանքների համար Ակսել Բակունցի տուն-թանգարանին անհապաղ հատկացնել 5 մլն դրամ, Արարատի մարզային գրադարանին 7 մլն դրամ եւ Գյումրիի գրադարանին 5 մլն դրամ:




Լրահոս