Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, խոսելով Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Չիրո Իմոբիլեի մասին, նշել է, որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին ժամանակ է հարկավոր իր լավագույն որակները ցուցադրելու համար:
«Կան ֆուտբոլիստներ, որոնց սովորականից շատ ժամանակ է հարկավոր նոր ակումբում հարմարվելու համար և դա նորմալ է: Սակայն սկզբում պետք է ժամանակ տալ այդպիսի ֆուտբոլիստներին: Ինքս 4 հրաշալի տարիներ եմ անցկացրել Դորտմունդում և պարտական եմ «Բորուսիա»-ին»,- նշել է Լևանդովսկին: