ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հետաքրքիր ընտրապայքար է սպասվում: Համայնքի գործող ղեկավար Ժորա Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր մրցակից, ինքնաառաջադրված թեկնածու Արտեմ Սարիբեկյանի մասին ասաց. «Ռուսաստանի Լոբինա քաղաքըմը մարդ ա ավտոյի տակը գցել, դատվել: Ընդեղից էլ փխցրել են, բերել ըստի, վերբովկա են արել: Հլը իրա սրոկը չի նստել, բերել են ըստի թեկնածու են դրիլ»: Սարիբեկյանին սատարում է «Սեւքար»-ի անտառտնտեսության պետ Աշոտ Երիցյանը, որը «Երկրապահ»-ի մարզային կառույցի նախագահն է եւ Տավուշում ՀՀԿ կուսակցության տարածքային կառույցի փոխնախագահը: «Բա, «Երկրապահ»-ը երկիրը պահելու համար է, չէ՞: Գիտե՞ս՝ մարտի 25-ին էկան, տանս վրա ռազբոյ արին: Իմ գլխին արմատուրի կտորով տվին, հիվանդանոց ընկա, վիրահատվեցի: Տղեքիս ծեծեցին, նրանցից մեկին էլ՝ Ռոբերտին, գողացան տարան, Վանաձորի բերդում պահեցին: Եղեռնի օրը Սերժ Սարգսյանին խնդրեցի, տղայիս բերդից հանեցին: Հլը ասա պատճառն ի՞նչն էր»,-դժգոհել է գործող գյուղապետը:




Լրահոս