ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե մեքենան առանց պետհամարանիշի բարձր արագությամբ անցնում է արագաչափ սարքի մոտով եւ տեսանկարվում է, հնարավո՞ր է՝ տեխզննման կամ ԱՊՊԱ կտրոնի կոդերով եւ համարներով տուգանք արձանագրվի:

Համլետ Հովակիմյան (32 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համլետ Հովակիմյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ արագության չափման սարքերի միջոցով հնարավոր չէ հայտնաբերել առանց հաշվառման  պետհամարանիշի կամ տեխզննման եւ ավտոմեքենաների պարտադիր պետական ապահովագրության կտրոնի ավտոմոբիլները:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր ցանկությունից, պարտավոր է հարգել ՀՀ օրենքները: Բոլորն էլ կփաստեն, որ քիչ չեն եղել դեպքեր, երբ հայրենի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները շրջանցել են օրենքը: Որպես օրինակ՝ հիշենք ամենայն հայոց կաթողիկոսի մեքենան, որը տեւական ժամանակ առանց ԱՊՊԱ կտրոնի էր: Ամեն դեպքում, իրավապահ մարմինները պարտավոր են լինել իրենց տեղում եւ  պատասխանատվության ենթարկել վարորդներին՝ առանց նրանց հասարակական դիրքը հաշվի առնելու: Ինչպես ասում են, ձուկը գլխից է հոտած:




Լրահոս