ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բազմազավակ մայր եմ, ունեմ 4 երեխա: Երկվորյակ տղաներիցս մեկը (4 տարեկան) ի ծնե ունի ДЦП հիվանդություն (հեմիպլեգիա, հեմիպարեզ), որն առաջացել է թթվածնային քաղցի պատճառով: Նա ունի նաեւ գեպտախիզմ, պորտի գրիժա, զուգամիտվող շլություն: Ցանկանում եմ «Կարմիր խաչ»-ի միջոցով տղայիս տանել արտասահման (եվրոպական որեւէ երկիր) բուժման նպատակով: Խնդրում եմ ասել, թե ես ում պետք է դիմեմ եւ ինչ փաստաթղթեր ներկայացնեմ բուժումն իրականացնելու համար:

Աննա Բաբայան (39 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հիվանդ երեխաների բուժումը հանրապետությունից դուրս կազմակերպվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման եւ ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հունվարի 17-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված «Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրման եւ ճանապարհածախսի փոխհատուցման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 30-Ա հրամանի համաձայն: Ըստ այդմ՝ հիվանդին եւ ուղեկցողին տրամադրվում են օդանավի (մեկնումի եւ վերադարձի) տոմսեր` առանց տվյալ երկրում բուժման ծախսերի փոխհատուցման:
շարունակելի

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցանկալի կլիներ, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից արտերկրում բուժվելու համար փոխհատուցում տրամադրվեր: Կարծում ենք՝ քաղաքացիների համար ավելի դյուրին է օդանավի տոմսի արժեքը վճարել, քան հոգալ եվրոպական թանկարժեք կլինիկաներում բուժման ծախսերը:




Լրահոս