Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ցուցադրաբար ձերբակալել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի ավտոմեքենայի մեջ եղած երիտասարդ թիկնապահներին` մեքենան տանելով ոստիկանություն: Ընդ որում, դա արել են հենց ԱԺ շենքի մոտ. մեքենան կայանված է եղել այնտեղ: Թե ինչո՞ւ, երեկ չհաջողվեց պարզել: ԱԺ պատգամավորը թերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ նախևինքը թիկնապահ չունի, երկրորդև իրեն պատկանող ավտոմեքենաներից որևէ մեկը ոստիկանները ոչ մի տեղ չեն տարել.
“Վլադիմիր Սերգեյիչն իմ ընկերն ա, ես իրան սիրում, հարգում եմ որպես ուժեղ ոստիկանապետ: Բայց ես ախրաննիկներով ման չեմ գալիս, որ տանեն: Դրա մասին բոլորը գիտեն: Ուղղակի չեմ հասկանում էդքան սուտ ով ա հնարում”:
Հիշեցնենքև Սերժ Սարգսյանը ոստիկաններին հրահանգել էրև,թիկնապահաթափե անել պատգամավորներին ու գործարարներինևբացառությամբ իր տված ցուցակում ընդգրկվածների (ցուցակըև հաջորդիվ):