Ժողովուրդ.ՍԱՊԾ-ն փորձաքննություններն անցկացնում է Ստանդարտ դիալոգ լաբորատորիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր լաբորատոր փորձաքննություններն անցկացնում է հինգ լաբորատորիաներում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` հիմնական նախապատվությունը տալիս է “Ստանդարտ դիալոգ” լաբորատորիային: Ընդ որում, այս լաբորատորիայի ծառայությունները բավական թանկ արժեն: Կա նաև մեկ այլ հանգամանք, դրա իրական սեփականատերն Արման Արարատյանն է, որը ՍԱՊԾ-ի պետ Աբրահամ Բախչագուլյանի մտերիմ ընկերն է և ՍԱՊԾ որակի տեսչության պետի պաշտոնակատարը: 
Թերթի հետ զրույցում, սակայն, ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը հերքեց`ասելով “Արմանը “Ստանդարտ դիալոգ”-ի հետ կապ չունի”: Մինչդեռ “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, nր հենց նա է պատճառը, որ հաճախ փորձաքննությունների դեպքում կամայականություններ են կիրառվում: Իսկ Սերժ Սարգսյանը պետության հաշվին հարստացողների է փնտրում:




Լրահոս