Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հովհաննես Թ.-ին:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նա խոստովանել է, որ ինքը թմրամոլ է և իր տան բակում ունի աճեցրած կանեփի ցողուններ, տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում` չորացրած ցողուններ, նույն ցողուններից չորացրած տերևներ, որոնք ինքն օգտագործում է ծխելու միջոցով:
Նույն օրը Հովհաննես Թ.-ն իր ավտոտնակի տանիքից ներկայացրել է կանեփի 133 չորացրած ցողուն` 1.750 գ կշռով, 2 փաթեթներ` 8,8 գ և 439,9 գ կշռով կանեփի կանաչ զանգված, իսկ բակից արմատախիլ է արվել կանեփի 450 գ կշռով 23 ցողուն: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: