Մոսկվայում ձերբակալել են 21-ամյա Ղրղստանի մի քաղաքացու, որը 2012-ի մայիսի 28-ին հարձակում էր գործել ռադիոլրագրող Սերգեյ Ասլանյանի վրա:
Ենթադրվում է, որ երիտասարդը սպանության պատվեր է իրականացրել:
Ըստ նախնական վարկածի՝ նա Մոսկվա էր ժամանել աշխատանք գտնելու համար, սակայն ավելի հարմար բան չգտնելու պատճառով, ընդունել է Ասլանյանի սպանության պատվերը: Ենթադրվում է նաեւ, որ պատվեր են տվել Մուհամեդ մարգարեի հասցեին ռադիոեթերում հնչեցրած արտահություններից վիրավորված մուսուլմանները: Հարձակումը տեղի է ունեցել այս տարվա մայսիսի 28-ին: Մոլեռանդը զանգահարել է Ասլանյանին և խնդրել դուրս գալ փողոց, արդեն դրսում նա հարվածել է լրագրողի գլխին և ասել. “Դու Ալլահի թշնամին ես”:
Հանցագործը մկրատով հարվածներ է հասցրել լրագրողին: Բարեբախտաբար, Ասլանյանը ի վիճակի է եղել շտապ օգնություն կանչել, որոնք էլ կարողացել են փրկել նրա կյանքը: