Գյումրու նորակառույցները կշահագործվեն հոկտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկրաշարժից անօթևան ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Գյումրու “Մուշ-2” թաղամասում կառուցված 33 և “Անի” թաղամասում կառուցված 5 բազմաբնակարան շենքերի (1756 բնակարան) արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները դիտարկելու և ընդունելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում Քաղաքաշինական ԾԻԳ-ի և Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներից բացի ընդգրկված է նաև “Շիրակ կենտրոնի” ղեկավար Վահան Թումասյանը: Այդ մասին “Մուշ-2” թաղամասում երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ ներկաներին տեղեկացրեց աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախարար Սամվել Թադեւոսյանը:




Լրահոս