“Հրապարակ”-ը պարզել է, որ մինչ Վիկտոր Դալլաքյանը, Սերժ Սարգսյանն ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնում մտադրվել է նշանակել ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին, ով հարում է վարչապետի թիմին: Իսկ Դալլաքյանին նշանակել աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Սակայն
Հովիկ Արգամիչը ծանր է ընդունել իր հակառակորդ Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցչին, ում հետ լարված հարաբերություններ ունի, ԱԺ-ում վերակացուի դերում նշանակելու փաստը:
Թերթի որոշ տեղեկությունների համաձայն, նա Սերժ Սարգսյանին դժգոհել է, որ վարչապետական ներկայացուցիչներով է շրջապատում իրենև հորդորելով Նիկոյանին թողնել շարքային պատգամավորի կարգավիճակում, ինչից, փաստորեն, շահել է Դալլաքյանը