![](https://armlur.am/wp-content/uploads/2012/09/27//33518.jpg)
Իտալիայի Լոմբարդիի շրջանային խորհրդարանի պատգամավոր, դիպլոմավորված ատամնաբույժ Նիկոլ Մինետին Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում կիսամերկ բարձրացել է պոդիում և ցուցադրել Parah բրենդի լողազգեստների նոր հավաքածուն: “Ես ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում նրանում, որ քաղաքական գործիչը պոդիում է բարձրանում: Ինչպես շատ մարդիկ` ես նույնպես փորձում եմ համատեղել գործունեության տարբեր տեսակներ: Քաղաքականությունը և նորաձևությունը համատեղելի են: Ես կարծում եմ, որ քաղաքականությունը պետք է ծառայի նորաձևության աշխարհին”,- Մինետիի խոսքերն են մեջբերում լրագրողները: