Կառավարությունը հաստատեց ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ 2013 թ. պետական բյուջեում նախատեսվում են եկամուտներ՝ 1 տրլն 33 մլրդ դրամ, ծախսեր՝ 1 տրլն 152 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունն  այսօր՝ սեպտեմբերի 27-ին հաստատեց 2013 թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը կուղարկվի ՀՀ Ազգային Ժողով: Խորհրդարանի հանձնաժողովներում քննարկումները կսկսվեն հավանաբար հոկտեմբերի 8-ին:
Պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է մոտ 120 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամը պետք է ֆինանսավորվի արտաքին աղբյուրներից, իսկ 55 մլրդ դրամը՝ ներքին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ տնտեսական աճը 2013 թ. նախատեսվում է 6%, իսկ այս տարի կանխատեսվում է 7%-ի շրջանակներում: Նշենք, որ 2012 թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվել են 911 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 44 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: Այսպիսով՝ 2013 թ. պետական բյուջեում կառավարությունը նախատեսում է դեֆիցիտի կրճատում եւ եկամտային մասի ավելի քան 100 մլրդ դրամ ավելացում: Եկամուտների աճը հիմնականում տեղի է ունենալու հարկային եկամուտների մասով:




Լրահոս