Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի “Կաքավաբերդ” կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից։ Սեպտեմբերի 26-ին “hetq .am” ինտերնետային կայք-էջում տեղադրված տեսանյութի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները Խոսրովի պետական արգելոցից դուրս՝ Լանջազատ գյուղի համայնքային արոտավայրում, հայտնաբերել են մոխիր, 2 դատարկ օղու շիշ և պոլիէթիլենային տոպրակ՝ արնանման հետքերով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Կատարվել է ապօրինի որս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ