ինքնասպան է եղել համադասարանցիների աչքի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ի դպրոցում 13-ամյա դեռահասն ինքնասպան է եղել համադասարանցիների աչքի առաջ,- գրում է The New York Daily News-ը:
Նա վերջ է տվել կյանքին Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքի միջնակարգ դպրոցի միջանցքում դասերի սկսվելուց առաջ: Դեռահասի հագին եղել է Բեթմեն Երկերեսանու (Two-Face) մասին պատմող կոմիքսների հերոսի հանդերձանքը, քանի որ այդ օրը դպրոցում սուպերհերոսներին նվիրված միջոցառում պետք է տեղի ունենար: Ուսուցիչների խոսքով` կրակոցի ժամանակ միջանցքում այլ դպրոցականներ էլ են եղել, նրանցից ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը ժամանակավորապես փակել է դպրոցի մուտքը: Ներկայումս ոստիկանները պարզում են, թե որտեղից կարող էր դեռահասի մոտ զենք հայտնվել:




Լրահոս