Մինչեվ տարեվերջ Երեվանում կջեռուցվեն բոլոր դպրոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ 300 մլն դրամ։
Ըստ Կառավարության հաղորդագրության՝ Երևանում այժմ կա ջեռուցման համակարգով չապահովված կամ մասամբ ապահովված 36 դպրոց։
 Նախորդ երկու տարվա ընթացքում լուծվել է Երևանի բոլոր նախադպրոցական հաստատությունների ջեռուցման հարցը, այժմ իրականացվում է արվեստի և երաժշտական որոշ դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման սարքավորումների տեղադրումը։




Լրահոս