ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ավագանու ընտրություններում բավական ուշագրավ պատկեր է գրանցվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Գեորգի Ղազարյանը եւս առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն չի ընտրվել. նա ստացել է ընդամենը 423 քվե: Տեղեկացնենք, որ Գեորգի Ղազարյանն անցնում է նաեւ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ Գյումրու կենտրոնում արձակված կրակոցների առնչությամբ հարուցված քրեական գործով: Դեպքից հետո նրան նույնիսկ կալանավորել էին: Ի դեպ, ավագանու թեկնածուներից պարտվել են նաեւ Ղուկասյանի թիմի այլ ներկայացուցիչներ՝ Դրաստամատ Ձվակերյանը, Հենրիկ Պողոսյանը, Չուբար Զարգարյանը եւ այլք:




Լրահոս