ՀԱՐՑ. Վերջերս ավտոմեքենա եմ գնել եւ ուզում եմ այն գրանցել իմ անունով: Խնդրում եմ ասել, թե որքան է տրանսպորտային միջոցի գրանցման ժամանակ գանձվող գումարի չափը: Կցանկանայի նաեւ իմանալ՝ հաշվառումից հանելու համար արդյոք պետք է վճարներ կատարել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տրանսպորտային միջոցը հաշվառելիս վճարվում է՝
1. համարանիշերի համար պետական տուրքը՝ տասներկու հազար ՀՀ դրամ,
2. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը ստանալու համար պետական տուրքը՝ վեց հազար ՀՀ դրամ,
3. Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ՝ հինգ հազար ՀՀ դրամ:
Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու ժամանակ վճարումներ նախատեսված չեն:
Էդիկ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ոչ միայն ավտոմեքենա գնելու համար է գումար անհրաժեշտ, այլեւ հաշվառելու: Մի փոքր սփոփիչ է միայն այն, որ քաղաքացին ավտոմեքենան հաշվառումից հանելու դեպքում ստիպված չի լինելու նորից այդքան վճարներ կատարել ու ժամանակ ծախսել: Իսկ առհասարակ, Հայաստանում ավտոմեքենա ունենալը գնալով ավելի ու ավելի ծախսատար է դառնում: