Փուչիկների պայթյունի գործով դատը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին փուչիկների պայթյունի գործով դատաքննությունը: 
Մեղադրյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, որը վերջերս էր ներգրավվել գործին, դատարանին միջնորդեց իրեն տրամադրել 10 աշխատանքային օր ժամանակ` 7 հատորանոց գործին ծանոթանալու համար: Հակոբ Մարտիրոսյանը` մեղադրող դատախազը, առարկեց: Ըստ Մարտիրոսյանի դրա համար բավական է 4 աշխատանքային օրը: Դատավորը չընդունեց դատախազի առարկությունը, և նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 11-ը:
Այսօր դատական նիստին շուրջ 200 տուժողից ներկա էին 30-ը: Տուժողների մեծ մասը երիտասարդներ են, հիմնականում` աղջիկներ, որոնցից ոմանց ձեռքերը ձեռնոցներով են, քանի որ ստացված այրվածքներից սպիները դեռ չեն լավացել:
Հիշեցնենք, որ Երևանի մայիսի 4 -ին Հանրապետության հրապարակում նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:




Լրահոս