Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր լաբորատոր փորձաքննությունները անցկացնում է հինգ լաբորատորիաներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմնական նախապատվությունը տալիս է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիային: Ընդ որում, այս լաբորատորիայի ծառայությունները բավական թանկ արժեն: Կա նաեւ մեկ այլ հանգամանք. դրա իրական սեփականատերն Արման Արարատյանն է, որը ՍԱՊԾ-ի պետ Աբրահամ Բախչագուլյանի մտերիմ ընկերն է եւ ՍԱՊԾ որակի տեսչության պետի պաշտոնակատարը: Մեզ հետ զրույցում, սակայն, ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը հերքեց՝ ասելով. «Արմանը «Ստանդարտ դիալոգ»-ի հետ կապ չունի»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ հենց նա է պատճառը, որ հաճախ փորձաքննությունների դեպքում կամայականություններ են կիրառվում: Իսկ Սերժ Սարգսյանը պետության հաշվին հարստացողների է փնտրում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ