Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը, պատրաստվում է անցնել թոշակի: Իսկ ի՞նչ է անելու թոշակի անցնելուց հետո: «Ժողովուրդ»-ի այս հարցին Մելքոնյանը պատասխանեց. «Դե ես գնում եմ: Իսկ վերջնական որոշումը ոստիկանապետը մոտ օրերս կկայացնի: Մի գործ կգտնեմ էլի: Անվտանգության ծառայություն կամ թիկնապահական ծառայության գործակալություն կհիմնեմ: Բիզնեսից հեռու մարդ եմ, թե չէ դրանով կզբաղվեի»: Մելքոնյանը տեղեկացրեց, որ շարունակելու է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջով զբաղվել, քանի որ իր համար դժվար է դրանով ստեղծված մարդկային հարաբերությունները միանգամից խզել:
ԹՈՇԱԿԻ Է ԳՆԱԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ