«Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 27-ին Երեւանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, որը հանդես է եկել Պլասիդո Դոմինգոյի, Յուրի Բաշմետի, Գիդոն Կրեմերի, Պինկաս Ցուկերմանի եւ այլ անվանի երաժիշտների հետ: Կիսինը Հայաստանում է եղել 28 տարի առաջ, իր իսկ խոսքով՝ նա ուրախ է կրկին լինել այս հրաշալի երկրում. «Այստեղ ելույթ ունենալուս խթան են հանդիսացել այն արտիստների անունները, որոնք հանդես են եկել փառատոնի շրջանակում: Քաղաքական նկատառումներով չեմ այցելում նաեւ մի շարք երկրներ, որոնց թվում է Թուրքիան, քանի որ այդ երկիրը մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
ԿԻՍԻՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ