Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Րաֆֆի Գյոզալյանը դուրս է եկել կուսակցությունից և խմբակցությունից: Այս մասին վերջինս հայտարարել է սոցցանցի իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ, սույնով տեղեկացնում եմ Ձեզ « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Երևանի ավագանու « Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին: Իմ այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն և արդեն իսկ համապատասխան ընթացակարգային դիմումներ ներկայացրել ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ վերջինիս` Երևանի ավագանու խմբակցությանը, որից հետո` արդեն որպես ավագանու անդամ և հասարակական գործիչ, շարունակելու եմ իմ գործունեությունը` անկուսակցական դաշտում: Կուզենայի իմ խորին շնորհակալությունը հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ բոլոր ընկերներին, հատկապես` Երևանի ավագանու « Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին»,- գրել է ավագանու ԲՀԿ արդեն նախկին անդամը: