ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ՔԿԱԳ (ԶԱԳՍ)ծառայությունը բերել հարսանեկան հանդիսության սրահ եւ խնդրում եմ, մի փոքր ներկայացրե՛ք՝ կարգն ինչպիսին է: Արդյոք ես ինչ-որ մուծումներ պետք է կատարեմ:

Օֆելյա Սիրադեղյան (23 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սովորաբար դա լինում է աշխատանքից հետո: Քաղաքացին կարող է խնդրել, որ աշխատողն իր աշխատանքից հետո գնա եւ կատարի այդ արարողությունը: Իսկ եթե դա աշխատանքային ժամի մեջ է` ոչ աշխատանքային ժամից դուրս, կամ իր հանգստի օրը, այդ դեպքում տասը հազար դրամ է մուծումը: Աշխատանքային օրվա մեջ ոչ ոք չի կարող ստիպել աշխատողին, որ ինքն իր աշխատանքի ընթացքում կամ հանգստի օրը գնա եւ անցկացնի այդ արարողությունը: Այդ տասը հազար դրամն էլ գանձվում է տարածքից դուրս ամուսնության  գրանցման դեպքում (գաղութում, ծննդատանը, հիվանդանոցում): Կարող է լինել ամուսնություն, ամուսնալուծություն, հայրության ճանաչում եւ այլն: Մենք աշխատում ենք անպայման բերել ՔԿԱԳ, այսինքն՝ այստեղ գրանցումներ կատարել:  
Հիմնականում գաղութներում են լինում այդպիսի արարողություններ: Քանի որ մեր շրջանը գաղութներ չունի, կոնկրետ ցուցանիշներ չեմ կարող ասել:    

Շենգավիթ վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորին է հայտնի, որ հարսանեկան արարողությունները ոչ աշխատանքային ժամերին ու հիմնականում ոչ աշխատանքային օրերին են կազմակերպվում: Այնպես որ, եթե ՔԿԱԳ-ի աշխատակիցը բացակայի, ապա հաստատ դա չի խանգարի նշված հաստատության բնականոն գործունեությանը:




Լրահոս