ԶՈՒԳԱՐԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանում հասարակական զուգարան չկա: Այդ խնդիրը կարեւոր է ոչ միայն շուրջ 6 հազար բնակչություն ունեցող սահմանամերձ քաղաքի, այլեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի շուրջ 30 հազար բնակիչների համար: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը դեռեւս 2007 թվականին տեղական «Քամուտ» հեռուստաընկերության եթերում խոստացել էր, որ հասարակական զուգարանը շուտով կկառուցվի: Սակայն 5 տարի անց քաղաքում զուգարան չկա: 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած Նոյեմբերյանի համայնքապետի ընտրություններից առաջ քաղաքապետի թեկնածու, գործարար Քաջիկ Անանյանը, անդրադառնալով սահմանամերձ քաղաքի խնդիրներին, ասել էր. «Հարցեր կան, որոնց լուծումը փող չի պահանջում: Ամոթ է, Նոյեմբերյան քաղաքը, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի կենտրոնն է, հասարակական զուգարան չունի: Դրա կառուցումը մեծ գումար չի պահանջում»: Սեպտեմբերի 23-ին Վանուշ Ամիրաղյանը, թեեւ որոշակի դժվարությամբ, սակայն վերընտրվեց իր պաշտոնում: Մնում է, որ նրա խոստումները գործ դառնան, եւ Նոյեմբերյանում զուգարան կառուցվի:




Լրահոս