Ռոբերտ Արզումանյանի գնահատականը` «Արսենալ»-ի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի և Պերմի «Ամկար»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի վիճակագրությունը Տուլայի «Արսենալ»-ի դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղում:

Նա մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 44 փոխանցում, որից 84,1 տոկոսը հասել է նպատակին: Ֆուտբոլիստը մեկ անգամ խլել է գնդակը, վեց անգամ կասեցրել է մրցակցի գրոհները:

Նա  ստացել է 7.09 գնահատականը, որն ամենաբարձրն է «Ամկարում»:

 




Լրահոս