Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Մերսեդես” մակնիշի 13 ՏՏ 744 պետհամարանիշի և “Գրանդ չերոկի” մակնիշի 33 SP 023 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան բախվել է Խանջյան փողոցի թիվ 37 շենքի պատին, ինչի հետևանքով “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: