ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացվող խավարասերներ ուտելու մրցույթի հաղթող, ԱՄՆ 32-ամյա բնակիչ Էդվարդ Արչբոլդը մահացել է մրցույթից անմիջապես հետո: Արչբոլդի մահվան պատճառները կորոշվեն փորձաքննությունից հետո: Մասնակցում էր 30 մարդ, սակայն նրանցից ոչ ոք չէր գանգատվում ինքնազգացողությունից: Հաղթողը որպես պարգև պետք է օձ ստանար, որը մտադիր էր նվիրել ընկերոջը: Մրցույթից առաջ մասնակիցներից յուրաքանչյուրը պայմանագիր է կնքել՝ համաձայն որի իրենք պատասխանատվություն են վերցնում իրենց վրա այդ յուրօրինակ և արտասովոր մրցույթի մասնակցության համար: Բացի այդ, մրցույթի ժամանակ կերած բոլոր միջատները աճեցված էին տան պայմաններում՝ որպես սողունների համար նախատեսված սնունդ:
Խավարասերներ համտեսողը մահացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ