Սաակաշվիլին եվ Իվանիշվիլին հանդիպեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Թբիլիսիում` Վրաստանի նախագահի նստավայրում, կայացել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած “Վրացական երազանք” դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը։ անդիպումից հետո առաջինը լրագրողների հետ զրուցել է Բիձինա Իվանիշվիլին. 

“Այսօրվա հանդիպումը հանդիսանում է այն առողջ քաղաքականության շարունակությունը, որը ես և իմ թիմը ներդրեցինք Վրաստանի քաղաքականության մեջ:  Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք արտաքին քաղաքականության ընդհանուր առաջնահերթությունները: Դրանք հիմնականում համընկնում են՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու ձգտման մեջ: Շատ լավ է, որ մենք կարողացանք հանդիպել: Մենք պետք է ապացուցենք, որ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք և կարող ենք մեր ընդդիմախոսների հետ ապրել ժողովրդավարական միջավայրում”:
“Անշուշտ, մեր միջեւ մնում են հիմնարար տարբերությունները քաղաքական շատ հարցերի շուրջ։ Սակայն մենք` որպես պատասխանատու իշխանություն, ես` որպես նախագահ, Սահմանադրության երաշխավորն եմ, որպեսզի իշխանության փոխանցումը տեղի ունենա առանց բարդությունների։ Մենք պետք է պահպանենք ժողովրդավարությունը, դա պետք է շարունակվի եւ ամրապնդվի ապագայում, որպեսզի վրաց ժողովուրդը հեռանկարներ ունենա”, – ասել է Վրաստանի նախագահը։




Լրահոս