Սեյրան Օհանյանը մեկնել է Բրյուսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու հոկտեմբերի 10-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք  Աֆղանստանում եւ Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի, ինչպես նաեւ Եվրամիության եւ Եվրախորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:




Լրահոս