SOAD-ի համերգին շտապ օգնության քանի կանչ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարկում ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված SOAD համերգի ընթացքում գրանցվել է 43 դեպք, սակայն բոլորին էլ տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այս մասին ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչությանը և ՀՀ ժամանած անձանց անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և Երևանի քաղաքապետի համաձայնությամբ, ստեղծվել է բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգող հանձնաժողով, Երևանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին, ժամը 10:00-18:00 սահմանվել է հերթապահություն:

10:00-21:00 հերթապահություն է սահմանվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում. անհրաժեշտության դեպքում մեր համաքաղաքացիները կարող են զանգահարել 010-51-41-66 հեռախոսահամարով:




Լրահոս