Ժողովուրդ. ԵԽԽՎ պատվիրակությունում Նաղդալյանին կփոխարինեն Նաիրա Կարապետյանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը “Ժողովոտդ”-ի հետ զրույցում, մի կողմից չտաքցնելով իր “արժանիքները”, մյուս կողմից էլ հերքել էր իրեն Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի փոխարեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ընդգրկելու մասին լուրերը, սակայն երեկ պարզվեց հակառակը: Աժ-ում ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսի ժամանակ Նադդալյանն ասել է, թե ինքը պատվիրակության կազմում չի ընդգրկվի` զուտ իր պաշտոնական դիրքից ելնելով, ըստ նրա` ինքն Աժ փոխխոսնակ է, իսկ ԵԽԽՎ-ում չկա նախադեպ, որ Աժ փոխխոսնակն ընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Բայց հիշեցնում է թերթը, որ ժամանակին` 2003-2008թթ., Տիգրան Թորոսյանը, լինելով Աժ փոխնախագահ, այնուհետև նախագահ, ընդգրկված էր ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում, ավելին, դրա ղեկավարն էր:




Լրահոս