Ալ Պաչինոն դարձավ 75 տարեկան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 25-ին, ծագումով իտալացի, ամերիկացի թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան, ռեժիսոր Ալ Պաչինոյի ծննդյան 75-ամյակն է:

Ծնվել է Նյու Յորքում` իտալոամերիկացի Սալվատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում։ Ալի ծնողները բաժանվեցին, երբ նա ընդամնեը 2 տարեկան էր։ Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվեց հարավային Բրոնքս` մոր ծնողների` Ջեյմս և Քեյթ Ջերարդների մոտ:

Al_Pachino_ts1323253930

Առավելապես հայտնի է գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերում։ «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է «Օսկար» «Լավագույն դերասան» անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի։

al pachino

Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դեր։ 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ «Կնքահայրը» ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն։

al-pacino

Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում։ 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով։ Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան։

20926
Դերասանն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է։ Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 3-ական ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է։




Լրահոս