Կինն ասել է, թե պատուհանագոգի կանեփն ամուսնունն է. ոստիկանները փնտրում են մեղավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին՝ ժամը 17:15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատուհանագոգին հայտնաբերել են պլաստմասե 25 տարա՝ կանեփանման բույսի թփերով: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքէջից: Տանտիրուհին հայտնել է, որ դրանք պատկանում են ամուսնուն:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ տանտիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս