ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդուն ազատ են արձակել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, որ Ստեփան Հակոբյանն այժմ կալանքի տակ է: Հիշեցնենք, որ նա 5 տարվա հետախուզումից հետո կալանավորվեց 2011թ. դեկտեմբերին: Ոստիկանությունը Հակոբյանին մեղադրում է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդուն՝ Սեդրակ Զատիկյանին 2006-ի հունիսին Սեբաստիա փողոցում սպանելու պատվեր տալու համար:




Լրահոս