ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները պատրաստվում են շրջանառության մեջ դնել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու սեփական տարբերակը: Ընդդիմադիրներն առաջարկում են մի շարք առանցքային փոփոխություններ կատարել ԸՕ-ում: Ի թիվս այլ առաջարկների՝ տեղ է գտել դրույթ՝ քվեարկությունից հետո ընտրողների մատը թանաքոտելու մասին: ՀԱԿ-ում համոզված են, որ միայն ընտրողների մատը թանաքոտելով հնարավոր կլինի կանխել կեղծ անձնագրերով կրկնակի քվեարկությունները: ՀԱԿ-ը հաջորդ շաբաթ պատրաստվում է նաեւ շրջանառության մեջ դնել մարտի 1-ի սպանությունների գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
ԹԱՆԱՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ