ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մոտ երկու շաբաթ է անցել, սակայն Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը դեռեւս չի շնորհավորել Բերդի նորընտիր քաղաքապետ Հարություն Մանուչարյանին: Սա Բերդ քաղաքի բնակիչների շրջանում որոշակի դժգոհություն է առաջացրել: Նշենք, որ Արմեն Ղուլարյանը Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է, իսկ Բերդի արդեն նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Անդրանիկ Շառյանը՝ ՀՀԿ Բերդի տարածքային կառույցի ղեկավարը եւ քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել իշխող կուսակցության որոշմամբ: Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքում, սակայն, Անդրանիկ Շառյանը ստացել էր 1065, ԲՀԿ անդամ, անհատ ձեռներեց Հմայակ Ադամյանը՝ 741, իսկ «Էլցանց»-ի Բերդի մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը՝ 2825 ձայն:




Լրահոս