ՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes հեղինակավոր ամսագիրը կազմել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող կանանց ցանկը: Առաջին պատվավոր հորիզոնականում է հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ում տարեկան եկամուտը կազմել է 165 մլն դոլար: Օփրան ոչ միայն Հոլիվուդի, այլեւ ամբողջ աշխարհի ամենաբարձր վարձատրվող կին աստղն է: Հարուստ կանանց ցուցակի երկրորդ հորիզոնականում է 31-ամյա Բրիթնի Սփիրսը, որն այս տարի վաստակել է 58 միլիոն դոլար: Երրորդ տեղում ամենաերիտասարդ ներկայացուցիչն է՝ Թեյլոր Սվիֆթը՝ CoverGirl կոսմետիկական բրենդի գովազդային դեմքը՝ տարեկան 57 մլն դոլար եկամտով: Չորրորդ տեղում հեռուստահաղորդավարուհի Էլեն Ջեջեներեսն է՝ տարեկան 53 մլն դոլար եկամտով, հինգերորդ հորիզոնականը բաժին է հասել երգչուհի Ռիհաննային, որն այս տարվա ընթացքում վաստակել է 53 մլն դոլար: Ցուցակի մեջ են հայտնվել հաջորդաբար Լեդի Գագան` 52 մլն դոլարից ավելի եկամտով, Ջենիֆեր Լոպեսը՝ 52 մլն դոլարով, մոդել Ժիզել Բունդխենը, Քեթի Փերին՝ 45 միլիոն եկամտով: Տասնյակը եզրափակում է հեռուստահաղորդավարուհի Ջուդիթ Շեյնդլինը` կրկին 45 միլիոն դոլար տարեկան եկամտով:




Լրահոս