ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ինչ է ենթադրում տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում հասկացությունը: Ո՞ր կառույցն է այն վերահսկում:

Լիանա Մաթեւոսյան (42 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում` 1) տնտեսվարող սուբյեկտների միացումը, 2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը, 3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 %-ը կամ ավելին, 4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 %-ը կամ ավելին, 5) տնտեսվարող սուբյեկտներից ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձեւով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:
3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
4. Ակտիվների ձեռք բերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ  իրացնող եւ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:
5. Փայաբաժնի ձեռք բերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը եւ այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
6. Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են միավորվող տնտեսվարող սուբյեկտները:
7. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է՝
1) միեւնույն ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների միջեւ (հորիզոնական համակենտրոնացում), 2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող՝ տվյալ ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջեւ (ուղղահայաց համակենտրոնացում), 3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջեւ (խառը համակենտրոնացում):

ՀՀ ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պետ
Գայանե Սահակյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ պատասխանը հստակ է ձեւակերպված, միեւնույն է, շարքային քաղաքացու համար դժվար կլինի հասկանալ վերոնշյալ խրթին ընթացակարգը:




Լրահոս