
Հոկտեմբերի 9-10-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Ուրցաձոր գյուղին հարակից անտառապատ տարածքում այրվել է 8,5 հա, “Խոսրովի անտառում”` 0.5 հա, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում` 6 հա, Սյունիքի մարզի Թասիկ գյուղում `7 հա եւ Երեւան-Սեւան ավտաճանապարհի 54-րդ կմ-ի մոտակայքում` 0.5 հա խոտածածկ տարածք: