Թռիչք՝ 39 կմ բարձրությունից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավստրիացի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարտները ցատկել  է ստրատոսֆերայից՝ 39 կմ բարձրությունից եւ բարեհաջող վայրէջք է կատարել Նյու Մեքսիկոյի անապատում։ Հայտնի է, որ նրա անկման արագությունը գերազանցել է 1100 կմ/ժամը, սակայն առայժմ պաշտոնական տվյալներ չկան այն մասին, որ Բաումգարտները կարողացել է  գերազանցել ձայնի արագությունը։
Սակայն արդեն պարզ է, որ ավստրիացի պարաշյուտիստը բարձրության նոր ռեկորդ է սահմանել։ Նախորդը պատկանում էր ամերիկյան ռազմաօդային  ուժերի գնդապետ Ջո Քիթինգերին, ով 1960 թվականին ցած էր թռել 31.3 կմ բարձրությունից։




Լրահոս