Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» դահլիճում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» հիմնադիր համագումարը:
Միավորման կառավարման խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջին անգամ պատրաստվում է անդամագրվել որևէ կուսակցության։